Ամերիկացի հայտնի ռեփեր Դրեյքը 1 միլիոն դոլար խաղադրույք էր արել Արգենտինայի հաղթանակի օգտին ԱԱ-2022-ի եզրափակչի Ֆրանսիայի դեմ խաղում։
Արգենտինայի հավաքականը հաղթեց Ֆրանսիային (3-3, հետխաղյա 11-մ-երով՝ 4-2) մրցաշարի վերջին խաղում։ Սակայն Դրեյքը պարտվեց խաղադրույքը, քանի որ ըստ նրա կանխատեսման՝ արգենտինացիները պետք է հաղթեին հիմնական ժամանակում, որն ավարտվեց 2-2 հաշվով։
Հաղթանակի դեպքում Դրեյքը շահելու էր 2 միլիոն 750 հազար դոլար։
Ավելի վաղ Դրեյքը մի քանի անգամ սխալվել էր սպորտային իրադարձությունների կանխատեսումներով, ինչից հետո երկրպագուները կատակում են, թե նա անիծում է թիմերին ու խաղացողներին։