«Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կատակով պատասխանել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնում իր հավանական նշանակման մասին հարցին:
«Ես դեռ լավ չեմ խոսում անգլերեն, բայց կսովորեմ», — Ալեգրիի խոսքերն է մեջբերել Przeglad Sportowy-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Ալեգրիի հետ պայմանագիր կնքելուն:
Ըստ լուրերի՝ իտալացի մասնագետը տարեկան մոտ 7,5 միլիոն եվրո աշխատավարձ կստանա: Հաղորդվում է նաև, որ Ալեգրին ՄՅՈւ-ի հետ պայմանագիր կնքելու դեպքում կփորձի «կարմիր սատանաների» կազմ հրավիրել «Յուվենտուսում» իր նախկին ֆուտբոլիստներ Մարիո Մանջուկիչին ու Էմրե Ջանին: