Իսպանական Marca պարբերականն օրիգինալ կերպով է ներկայացրել 2022 թվականի Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Ֆրանսիայի և Մարոկկոյի հավաքականների միջև կայանալիք հանդիպումը։
Հրապարակումը սոցցանցում հրապարակել է ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի լուսանկարը՝ Netflix-ի «Ուենսդեյ» սերիալի գլխավոր հերոս Ուենսդեյ Ադամսի կերպարով, որին մարմնավորում է ամերիկացի դերասանուհի Ջեննա Օրտեգան։
Գրառման վերնագրում ասվում է. «Այսօր չորեքշաբթի է»: «Wednesday» անգլերեն նշանակում է չորեքշաբթի: