Անգլիայի հավաքականը դուրս մնաց Աշխարհի առաջնությունից քառորդ եզրափակիչում Ֆրանսիային 1-2 հաշվով պարտվելուց հետո:
Բրիտանացիները տուն կվերադառնան առանց ցանկալի գավաթի, բայց ոչ դատարկաձեռն։ Ինչպես նշում է The Guardian-ը, ազգային հավաքականի հետ Անգլիա կմեկնի թափառական կատուն, որը միշտ ներկա է եղել թիմի մարզումներում հավաքականի մարզաբազայում։
«Ոմանք չեն սիրում կատվին, բայց ես սիրում եմ նրան»,- ասել է Անգլիայի հավաքականի պաշտպան Քայլ Ուոքերը։ Ջոն Սթոունսը կատվին Դեյվ է անվանել։
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Աշխարհի առաջնությունում խոսում են կատվի մասին։ Օրերս Բրազիլիայի հավաքականի մամուլի ասուլիսի ժամանակ մի կատու ներխուժել էր ասուլիսների սրահ և նստել սեղանին՝ Վինիսիուսի դիմաց։