Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը պատմել է իր առողջական վիճակի մասին։ 30-ամյա բրազիլացին երեկ սկսել է մարզումները վնասվածքից հետո․
«Ես ինձ լավ եմ զգում։ Գիտեի, որ հենց այսպես էլ լինելու է»,- գրել է Նեյմարը սոցիալական ցանցի իր էջերում։
Հիշեցնենք՝ Նեյմարը վնասվածք է ստացել ԱԱ-2022-ի խմբային փուլի առաջին տուրի՝ Սերբիայի դեմ խաղում և այդ ժամանակից ի վեր այլևս խաղադաշտ դուրս չի եկել մրցաշարի այս փուլում։
Բրազիլիայի հավաքականը դուրս է եկել Կատարում ընթացող ԱԱ-ի 1/8 եզրափակիչ, որտեղ դեկտեմբերի 5-ին կմրցի Հարավային Կորեայի հետ։ Խաղը կմեկնարկի ժամը 23։00-ին։