Բրազիլացի հարձակվող Նեյմարը կոճի վնասվածք է ստացել Սերբիայի դեմ Աշխարհի առաջնության առաջին խաղում։
Այս պահին հարձակվողը ապաքինվում է, և դեռ պարզ չէ, թե կոնկրետ երբ Նեյմարը կարող է վերադառնալ խաղադաշտ։
Մինչ այդ B/R Football-ը հրապարակել է Նեյմարի մի քանի լուսանկար։
Լուսանկարներում բրազիլացին ձեռքում հեռախոս է պահում, որի էկրանին տեղադրված է Աշխարհի առաջնության գավաթը: