Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն պատմել է, որ բարկացած ձայնային հաղորդագրություն է ստացել բռնցքամարտի աշխարհի գործող չեմպիոն Սաուլ Ալվարեսից։ Մեքսիկացին այն ուղարկել է այն բանից հետո, ինչ Ագուերոն աջակցել է իր նախկին թիմակից Լիոնել Մեսսիին։
«Նա ինձ ձայնային հաղորդագրություն էր ուղարկել։ Դժվար է պատկերացնելը, թե որքան աղբ կար դրանում։ Երբ բացեցի հավելվածն ու կարդացի հաղորդագրություն Կանելոյից, ասացի․ «Օ, գրողը տանի»։
Ես պատասխանեցի․ «Միստեր Կանելո, կարծում եմ, սխալվում ես։ Դու չես ճանաչում Լեոյին, նա չի կանգնել Մեքսիկայի հավաքականի մարզաշապիկին։ Խոստովանի՛ր, որ դու ճիշտ չես»։ Իսկ հետո նա ասաց, որ ես պիտի հարգեմ իր կարծիքը»,- Ագուերոյի խոսքերն է փոխանցում Marca-ն։