Fastex Հայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչում «Գանձասարը» հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել է «Ալաշկերտին» ու դուրս եկել կիսաեզրափակիչ:
ArmSport-ի տեղեկություններով` խաղից հետո հրաժարական է տվել երևանյան թիմի գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանը:
Հիշեցնենք, որ երեկ հայտնել էինք, որ Բարսեղյանը կհեռանա թիմից, նրան, հավանաբար, կփոխարինի Վահե Գևորգյանը: