Նախորդ մրցաշրջանում Հայաստանի Գավաթը նվաճած «Նորավանքի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը, ամենայն հավանականությամբ, կգլխավորի Երևանի «Ալաշկերտը»։ Այս մասին հայտնի է դարձել ArmSport-ին։
Հիշեցնենք, որ մրցաշրջանի սկզբից թիմը գլխավորում էր Կարեն Բարսեղյանը։
Fastex ՀՊԼ 18-րդ տուրից հետո «Ալաշկերտը» 34 միավորով 3-րդն է։