Կրիշտիանու Ռոնալդուն Instagram-ի նոր ռեկորդ է սահմանել։
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողն ունի ավելի քան 500 միլիոն հետևորդ այս պահի դրությամբ։
Ռոնալդուն պատմության մեջ առաջին մարդն է, ով հասել է այս նշագծին։
Սոցցանցում բաժանորդների թվով երկրորդ տեղը զբաղեցնում է Լիոնել Մեսսին․ ՊՍԺ-ի հարձակվողին բաժանորդագրվել է ավելի քան 372 միլիոն հետևորդ։