27.09.26
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    🎥 Սարաջյանի գոլային փոխանցումը․ Օրլանդոն զիջել է Ֆիլադելֆիային

    Չեռնոգորիայի ոճն ուրիշ է․ Եղիշե Մելիքյան

    Այդ հավաքականը մեր խմբի ֆավորիտն է․ Նաիր Թիկնիզյան

    Տեր Շտեգենի, Մոդրիչի և Հալանդի կողքին. Գեորգի Հարությունյանը՝ Ազգերի լիգայի տուրի խորհրդանշական հավաքականում

    Անտեսված նախազգուշացում և նոր վնասվածք. Ռեալում զայրացած են Ֆրանսիայի հավաքականի գործողություններից

    Մանչեսթեր Սիթին կարող է հեռացվել Անգլիայի բոլոր լիգաներից

    Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ

    Եթե Քեյնը խփեր, Իսպանիան կկոտրվեր. Տուխելը բացատրել է պարտության պատճառները

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող

      US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ

      US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

      Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

      Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

      Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

      Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

      Ուիմբլդոն․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        🎥📷 Օլիմպիական փոխչեմպիոնի վերադարձը. Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Արգենտինայի դրոշի ներքո

        🎥 Չեմպիոնական գոտին բերում եմ Հայաստան. Արսեն Հարությունյանը գրառում է կատարել հաղթական գոտամարտից հետո

        🎥 Արսեն Հարությունյանը տապալեց Օստին Դեսանտոյին և նվաճեց RAF-ի չեմպիոնական գոտին

        Հայ ըմբիշները 3 ոսկե և 6 բրոնզե մեդալ են նվաճել Երևանում կայացած միջազգային մրցաշարում

        Պաշտոնական. Արսեն Հարությունյանը RAF լիգայում չեմպիոնական գոտեմարտ կանցկսցնի

        🎥 Ամեն օլիմպիական մեդալի հետևում հազարավոր այսպիսի օրեր են. Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի անդրադարձը Արթուր Ալեքսանյանին

        🎥 Ոսկի և արծաթ Լեհաստանից. հայ ըմբիշների հաջողությունները Poland Open-ի մեկնարկային օրը

        🎥 Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Էրիկ Տեր-Մաթևոսյանը՝ բրոնզե մեդալակիր

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • F1
          • Լող
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          📷 Լեկլերը վթարի է ենթարկվել Իտալիայի Գրան պրիում, առաջատարը հաղթեց մրցավաքը

          Արթուր Դավթյանը չկարողացավ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

          Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

          Սպորտային մարմնամարզության ԵԱ. Համլետ Մանուկյանը՝ փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

          Նարեկ Դավթյանը՝ ձյուդոյի աշխարհի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր

          Հրաձգության ԱԱ․ Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի մեդալային հաշվարկում

          Պատմական հաջողություն. Հայկ Մինասյանն ու Աիդա Ազատյանը հռչակվել են հրաձգության աշխարհի չեմպիոններ

          Նեյմարը մեջբերել է Հեմիլթոնին․ վերջինս արձագանքել է

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            🎥 Սարաջյանի գոլային փոխանցումը․ Օրլանդոն զիջել է Ֆիլադելֆիային

            Չեռնոգորիայի ոճն ուրիշ է․ Եղիշե Մելիքյան

            Այդ հավաքականը մեր խմբի ֆավորիտն է․ Նաիր Թիկնիզյան

            Տեր Շտեգենի, Մոդրիչի և Հալանդի կողքին. Գեորգի Հարությունյանը՝ Ազգերի լիգայի տուրի խորհրդանշական հավաքականում

            Անտեսված նախազգուշացում և նոր վնասվածք. Ռեալում զայրացած են Ֆրանսիայի հավաքականի գործողություններից

            Մանչեսթեր Սիթին կարող է հեռացվել Անգլիայի բոլոր լիգաներից

            Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ

            Եթե Քեյնը խփեր, Իսպանիան կկոտրվեր. Տուխելը բացատրել է պարտության պատճառները

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող

              US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ

              US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

              Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

              Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

              Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

              Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

              Ուիմբլդոն․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                🎥📷 Օլիմպիական փոխչեմպիոնի վերադարձը. Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Արգենտինայի դրոշի ներքո

                🎥 Չեմպիոնական գոտին բերում եմ Հայաստան. Արսեն Հարությունյանը գրառում է կատարել հաղթական գոտամարտից հետո

                🎥 Արսեն Հարությունյանը տապալեց Օստին Դեսանտոյին և նվաճեց RAF-ի չեմպիոնական գոտին

                Հայ ըմբիշները 3 ոսկե և 6 բրոնզե մեդալ են նվաճել Երևանում կայացած միջազգային մրցաշարում

                Պաշտոնական. Արսեն Հարությունյանը RAF լիգայում չեմպիոնական գոտեմարտ կանցկսցնի

                🎥 Ամեն օլիմպիական մեդալի հետևում հազարավոր այսպիսի օրեր են. Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի անդրադարձը Արթուր Ալեքսանյանին

                🎥 Ոսկի և արծաթ Լեհաստանից. հայ ըմբիշների հաջողությունները Poland Open-ի մեկնարկային օրը

                🎥 Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Էրիկ Տեր-Մաթևոսյանը՝ բրոնզե մեդալակիր

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • F1
                  • Լող
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  📷 Լեկլերը վթարի է ենթարկվել Իտալիայի Գրան պրիում, առաջատարը հաղթեց մրցավաքը

                  Արթուր Դավթյանը չկարողացավ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

                  Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

                  Սպորտային մարմնամարզության ԵԱ. Համլետ Մանուկյանը՝ փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Նարեկ Դավթյանը՝ ձյուդոյի աշխարհի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր

                  Հրաձգության ԱԱ․ Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի մեդալային հաշվարկում

                  Պատմական հաջողություն. Հայկ Մինասյանն ու Աիդա Ազատյանը հռչակվել են հրաձգության աշխարհի չեմպիոններ

                  Նեյմարը մեջբերել է Հեմիլթոնին․ վերջինս արձագանքել է

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Մեղավորներ չփնտրելով. Կամ ամեն ինչ նորմալ է, կամ մեծ փոփոխություններ

                  ArmSport-ի դիտակետում, Հայաստան, ՖՈՒՏԲՈԼ
                  16.10.19 / 18:15
                  0

                  Եվրոպայի հերթական առաջնությանը չենք մասնակցի: Եվրո-2020-ը հեռացավ: Թե ինչքան մոտ էր, թե ինչքան էինք ուզում, արդեն էական չէ:

                  Ինչպես յուրաքանչյուր մրցափուլում, այնպես էլ այս անգամ մեծ հավատով և ըստ բոլոր ասուլիսների և նախապատրաստական փուլերում հնչեցրած մտքերի՝ մենք հզոր ենք, մենք պայքարելու ենք, մենք հաղթելու ենք:

                  Ոչ, պարոնայք: Ցավոտ պարտությունից հետո հարմար առիթ է գնահատական տալու, կարևոր որոշումներ կայացնելու և առաջ շարժվելու համար:

                  Մարզիչ

                  «Կփորձենք ավելի ագրեսիվ խաղալ՝ ցույց տալով մեր լավագույն խաղերից մեկը: Համախմբված կլինենք և կհասնենք հաղթանակի». Ֆինլանդիայի հետ հանդիպման նախօրեին ասել էր Արմեն Գյուլբուդաղյանցը: Ցավալի է, բայց ոչ ագրեսիվ խաղ տեսանք, շատ մեղմ ասած՝ մեր լավագույն խաղերից չէր, համախմբված չէինք, դե իսկ ոչ էլ հաղթեցինք:

                  Վերջին 2 հանդիպումները հարցեր են առաջացնում: Միգուցե Գյուլբուդաղյանցը և իր մարզչական շտաբը սպառե՞լ են իրենց, հնարավոր է նաև հակազդող դեպքերին՝ Մխիթարյանի և Հովհաննիսյանի վնասվածքներ, պատրաստ չէինք: Ֆուտբոլում գործոնները շատ են, պետք է հստակ իմանալ, թե սրերը ում կամ որոնց  պետք է ուղղել: Սա ազգային հավաքականն է և տվյալ պահին ով կրում է ՀՀ զինանշով համազգեստները, արժանի է մեծ հարգանքի. այստեղ երկու կարծիք լինել չի կարող:

                  Գյուլբուդաղյանցն իր մարզչական շտաբով մեծ աշխատանք է կատարել և կատարում, անմոռանալի պահեր է պարգևել հայ ֆուտբոլասերներին, այժմ չի պարգևում, հիանալի ֆուտբոլ ենք տեսել, որը այժմ չենք տեսնում:

                  Համաշխարհային ֆուտբոլում մարզիչները թիմերի և հավաքականների ղեկին փոխվում են մեծ արագությամբ: Ֆուտբոլային չգրված կանոնները պարզ են՝ մարզիչը պայմանագիրը ստորագրելու պահից պետք է պատրաստ լինի ազատման դիմումը գրելուն: Այսպիսին է ֆուտբոլը, և պետք է հաշվի նստել:

                  Այլ հարց է, երբ մարզիչը ակումբ է մարզում: Կարող են փիլիսոփայությունները, գաղափարներն ու մոտեցումները, ավելի վաղ տրված խոստումները չհամընկնել: Բայց երբ խոսքն ազգային հավաքականի մասին է, այստեղ ամեն ինչ այլ է: Եթե տվյալ երկրի քաղաքացին գլխավորում է հավաքականը, ապա եթե այլ տարբերակն ազգային թիմին ավելի օգտավետ կլինի, նա պետք է հեռանա: Սեփական երկրի հավաքականը ավելի լավը տեսնելու համար մասնագետը կարող է նման քայլի գնալ:

                  Կարևոր հարց, որին այս կոնտեքստում պետք է անդրադառնալ. կարծիքները շատ են, որ բարձրակարգ մարզիչը այս հավաքականի հետ հաջողությունների չի կարող հասնել: Այստեղ պետք է ուսումնասիրել միջազգային ֆուտբոլի այն դեպքերը, երբ թույլ հավաքականները բարձրակարգ մարզիչների հետ առաջ են գնում: Կարևորը համակարգն է, որը թելադրում է մարզիչը և իր շտաբը: Երբ այդ համակարգը ամուր է, հիմնված է լուրջ հաշվարկների, ամենակարևորներից մեկը՝ մրցակցի խաղը անասելի լրջությամբ ուսումնասիրելու վրա, ապա այդ համակարգում անգամ բարձրակարգ առաջնությունում հանդես չեկող ֆուտբոլիստը կարող է բարձրակարգ գործել: Դե Բիազին Ալբանիայի հետ դուրս եկավ Եվրոպայի առաջնություն: Այո, հնարավոր է ասեն, որ նույն Դե Բիազին չհամաձայնեց գլխավորել մեր հավաքականը, բայց դա թիմի «մեղքը» չէ, այլ բանակցողների: Հասկանալի է, որ հնարավոր է մտքերը նույն առվով չհոսեն, պահանջները բարձր լինեն, բայց Դե Բիազիով աշխարհը չի ավարտվում… կան մասնագետներ, որոնք կարող են մեր հավաքականին առաջ տանել:

                  Այժմ ամենևին պարզ չէ, թե հաջորդ խաղերին Գյուլբուդաղյանցն ինչպես է մոտիվացնելու ֆուտբոլիստներին: Իրավիճակ է, երբ հաղթանակը այլևս որոշիչ չէ, քանի որ սպասումները ի սկզբանե շատ մեծ էին:

                  Չհաղթելու, պարտվելու պատճառները բազում են, արդարանալ միշտ կարելի է, մի՛շտ: Եկել է ժամանակ, երբ հայ ֆուտբոլասերը առավել քան պահանջատեր է: Եղանակի հետ փոխվող մարզիչների քանակից ամեն ինչ լսել ենք:

                  Վարուժան Սուքիասյանը մի օր անգամ լրագրողներին մեղադրեց վատ մթնոլորտի համար…: Վերջին տարիներին ամենաքիչ արդարացումները լսել ենք Բերնար Շալանդից: Չի կարելի ասել, թե նա բարձրակարգ մարզիչ է, բայց նրա գլխավորությամբ Կոսովոյի հավաքականը իր խմբում 3-րդն է (5 հավաքականների խմբում) 11 միավորով, ընդամենը 1 միավոր է զիջում Չեխիային և 5 միավոր՝ առաջատար Անգլիային: Կոսովոյի ընտրանին զարմացնում է աշխարհին, իսկ ասուլիսներում տեսնում ենք Շալանդ-«գազանին», ով նոր բան է տալիս տվյալ երկրի ֆուտբոլիստներին և ժողովրդին:

                  Մենք նույնպես նոր բաներ ենք ուզում լսել, մենք ուզում ենք առաջ գնալ: Լիխտենշտեյնին չհաղթելուց հետո ոչնչի էլ չենք կարող հասնել: Պետք են ժամանակներ, երբ այդպիսի գաճաճ հավաքականներին պետք է պարզապես հաղթել, աչքերը փակ հաղթել…: Եթե ցանկանում ենք մի օր հանդես գալ ԱԱ-ում կամ ԵԱ-ում, պետք է մեծ հեռավորության վրա լինել լիխտենշտեյններ չհաղթելուց:

                  Ի՞նչ անել

                  Ուկրաինայի հավաքականը ԱԱ-2018-ի ուղեգիր ձեռք չբերեց: Այո, քննադատում էին Շևչենկոյին, բայց նրան չհեռացրին, նա էլ չհեռացավ: Ուկրաինայի ազգային թիմը Եվրո-2020-ի որակավորման փուլի B խմբում 7 խաղից հետո 6 հաղթանակով և 1 ոչ-ոքիով արդեն իսկ ապահովել է առաջին հորիզոնականը՝ առաջ անցնելով Պորուգալիայից և Սերբիայից…: Սա նշանակում է, որ ուկրաինացիներն ունեին հստակ տեսլական: Արդյոք մենք ունե՞նք դա: Գյուլբուդաղյանցին պաշտոնանկ չանելու դեպքում նրանից սպասումները հազարապատիկ են լինելու. սա պետք է բոլոր կողմերը հաշվի առնեն: Արդյոք մենք կարո՞ղ ենք անել դա… պետք է հստակ պատասխան:

                  Մյուս տարբերակը՝ այս պահից սկսել բանակցել արտասահմանցի բարձրակարգ մասնագետի հետ:

                  Որոշումներ կայացնելուց առաջ պետք է ծանրութեթև անել, հասկանալ բոլոր հարցերը, ուշադրություն դարձնել մանրուքներին: Հայաստանի հավաքականի և հայկական ֆուտբոլի համար որոշիչ ժամանակահատված է, այժմ սխալվել ուղղակի չի կարելի:

                  Արման Առաքելյան

                   

                  Թեգեր: #հայաստանի-հավաքական
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Ուժեղները հրավիրվել են, շատ ուժեղները՝ ոչ. մտորումներ՝ Ալեքսանդր Պետրակովի հրապարակած կազմի վերաբերյալ

                  12.03.24

                  Շատ ուրախացանք քո նվերից. զինծառայողները շնորհակալություն են հայտնել Մխիթարյանին

                  27.07.20

                  Մխիթարյանն ազգային հավաքականի մարզաշապիկներ է նվիրել վիրավոր զինծառայողներին

                  27.07.20

                  Ռոբերտ Արզումանյանը 35 տարեկան է

                  24.07.20

                  ԼՐԱՀՈՍ

                  🎥 Սարաջյանի գոլային փոխանցումը․ Օրլանդոն զիջել է Ֆիլադելֆիային

                  19:47 / 27.09.26

                  Չեռնոգորիայի ոճն ուրիշ է․ Եղիշե Մելիքյան

                  19:30 / 27.09.26

                  Այդ հավաքականը մեր խմբի ֆավորիտն է․ Նաիր Թիկնիզյան

                  19:03 / 27.09.26

                  Հայաստանի շախմատիստները հաղթանակներով ավարտեցին 46-րդ օլիմպիադան

                  18:00 / 27.09.26

                  Դվորկովիչին փոխարինող է գտնվել. միլիարդատեր Տիմուր Տուրլովը՝ ՖԻԴԵ-ի նոր նախագահ

                  17:41 / 27.09.26

                  Տեր Շտեգենի, Մոդրիչի և Հալանդի կողքին. Գեորգի Հարությունյանը՝ Ազգերի լիգայի տուրի խորհրդանշական հավաքականում

                  17:26 / 27.09.26

                  Անտեսված նախազգուշացում և նոր վնասվածք. Ռեալում զայրացած են Ֆրանսիայի հավաքականի գործողություններից

                  16:19 / 27.09.26

                  Մանչեսթեր Սիթին կարող է հեռացվել Անգլիայի բոլոր լիգաներից

                  15:25 / 27.09.26

                  Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ

                  14:20 / 27.09.26

                  Եթե Քեյնը խփեր, Իսպանիան կկոտրվեր. Տուխելը բացատրել է պարտության պատճառները

                  13:10 / 27.09.26

                  Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյն

                  12:05 / 27.09.26

                  Մենք կներենք նրան. Գորդոնը՝ Իսպանիայից կրած պարտության և Քեյնի վրիպման մասին

                  11:10 / 27.09.26

                  Եթե անգամ Քեյնը գոլ խփեր 11 մետրանոցից, մենք կհաղթեինք. Դե լա Ֆուենտե

                  10:35 / 27.09.26

                  🎥 Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը

                  00:41 / 27.09.26

                  🎥 Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ

                  00:39 / 27.09.26

                  Ֆլիկը նրանից ավելին է սպասում. իտալական ակումբը հետևում է Բարսելոնայի ֆուտբոլիստի շուրջ ստեղծված իրավիճակին

                  23:45 / 26.09.26

                  Բացասական երևույթների դեպքում միանգամից հրաժարվում ենք ֆուտբոլիստից․ Ստեփան Դեմիրճյանը՝ հավաքականի դարպասապահների մասին

                  23:12 / 26.09.26

                  Առաջին պարտությունը Օլիմպիադայում. Հայաստանի տղամարդկանց հավաքականը զիջեց առաջատարին

                  22:36 / 26.09.26

                  Սպերցյանն ու Թիկնիզյանը բոլորովին այլ մակարդակում են․ Կառլեն Հովհաննիսյանը՝ ՌՊԼ-ի և Հայաստանի հավաքականի մասին

                  22:12 / 26.09.26

                  Հայտնի է, թե որքան կբացակայի Մբապեն

                  21:48 / 26.09.26

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Երբ երազանքը դառնում է իրականություն. Սարաջյանի ուղին` համալսարանից MLS

                  16:20 / 19,09,26

                  Կարդալ ավելին

                  Հաջորդ թիրախում Կրոսն է. Մխիթարյանը մոտենում է ՈւԵՖԱ-ի բացարձակ ռեկորդակիրներին

                  11:29 / 09,09,26

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Միջազգային ֆուտբոլ

                  Մեղուն հարցազրույցի ժամանակ խայթել է Դեյվիդին

                  23:00 / 25.09.26

                  Կարդալ ավելին

                  🎥 Ինչպես Հալանդը վախեցավ սեփական արտացոլանքից. նորվեգացին կրկնել է համացանցը պայթեցրած տեսանյութը

                  22:15 / 22.09.26

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.