«Դաքար 2017»-ի՝ կվադրոցիկլների հաշվարկում հաղթող ճանաչված Սերգեյ Կարյակինը Match TV-ի հետ զրույցում ասել է, որ բաց կթողնի առաջիկա ռալլի-մարաթոնը Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիայի (FIA) Ուկրաինայում հատուկ գործողությունը դատապարտելու պահանջի պատճառով։
Նշվում է, որ Կարյակինը հոկտեմբերին նամակ է գրել FIA-ի ղեկավար Մոհամեդ բին Սուլայեմին, որում խնդրել է փաստաթղթից բացառել քաղաքական կետերը այն պատճառով, որ փաստաթուղթը «հակասում է չեզոքության սկզբունքներին», սակայն նրա նամակն անտեսվել է։
«Դաքարը» կանցկացվի 2022 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2023 թվականի հունվարի 15-ը Սաուդյան Արաբիայում:
Մարտին FIA-ն հայտարարեց, որ ռուս ավտոարշավորդները չեն կարողանա մասնակցել իր հովանու ներքո անցկացվող մրցաշարերին, եթե չստորագրեն խաղաղության և քաղաքական չեզոքության սկզբունքներին նվիրվածության հռչակագիր՝ ներառյալ Ուկրաինայի հետ համերաշխության մասին: