Հայտնի է դարձել Եվրոպա լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը. Քվեարկության արդյունքներով հաղթող է ճանաչվել «Մոնակոյի» հարձակվող Կևին Ֆոլանդը։ Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Մրցանակին հավակնել են նաև «Ռոմայի» կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին, «Բետիսի» հարձակվող Այտոր Ռուիբալը և «Միդտյուլանդի» կիսապաշտպան Անդերս Դրեյերը։
Կևին Ֆոլանդը երկու գոլի հեղինակ է դարձել «Ցրվենա Զվեզդայի» դեմ խաղում (4:1):