«Ֆերենցվարոշը» բավականին հաջող հանդես եկավ Եվրոպայի լիգայի խմբային փուլում։ Ստանիսլավ Չերչեսովի թիմը վաստակեց 10 միավոր և իր խմբում գրավեց առաջին տեղը՝ անձնական հանդիպումներում առաջ անցնելով «Մոնակոյից»։
Արդյունքում Հունգարիայի չեմպիոնները անմիջապես մրցաշարի 1/8 եզրափակիչի ուղեգիր ստացան, մինչդեռ մոնեգասկները պետք է խաղան փլեյ-օֆֆի 1/16 փուլում։
Զարմանալիորեն, «Ֆերենցվարոշը» Եվրոպա լիգայի խմբում գրավեց առաջին տեղը՝ գոլերի բացասական 8:9 տարբերությամբ: Սա հազվադեպ դեպք է. վերջին 16 տարիների ընթացքում դա տեղի է ունեցել ընդամենը երեք անգամ:
Ստանիսլավ Չերչեսովը գլխավորել է «Ֆերենցվարոշը» նախորդ տարվա դեկտեմբերին։