«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն արձագանքել է իսպանական «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի խմբային փուլի վեցերորդ տուրի խաղում արտագնա հաղթանակին։
Մանկունիանցիները հաղթեցին 1-0 հաշվով ու քառյակում զբաղեցրին երկրորդ հորիզոնականը՝ դուրս գալով մրցաշարի փլեյ-օֆֆ։
«Մանչեսթեր Յունայթեդը» առաջ է գնում, մենք շարունակում ենք շարժվել դեպի մեր նպատակները։ Մեծ շնորհակալություն մեր երկրպագուներին աջակցության համար»,- գրել է 37-ամյա հարձակվողը սոցցանցում։
Եվրոպա լիգայի խմբային փուլում Կրիշտիանու Ռոնալդուն մասնակցել է բոլոր վեց հանդիպումներին, որոնցում դարձել է երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։