Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին տուրում «Ռոման» 3։1 հաշվով հաղթեց «Լուդոգորեցին»։ Առաջին խաղակեսի վերջնամասում հյուրերից հաշիվը բացեց Ռիկը։
56-րդ րոպեին «Ռոմայի» ավագ Լորենցո Պելեգրինին հավասարեցրեց խաղի հաշիվը, իսկ 10 րոպե անց առաջ մղեց իր թիմին։ Իտալացի կիսապաշտպանը երկու անգամ դիպուկ իրացրեց 11 մետրանոց հարվածները։
77-րդ րոպեին հյուրերի ֆուտբոլիստ Նոնատոն դարձավ գոլի հեղինակ, սակայն այն չեղարկվեց VAR-ի միջամտությամբ։
Րոպեներ անց Զանիոլոն հաշիվը դարձրեց 3։1։ «Ռոման» 10 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղն ու կխաղա ԵԼ-ի 1/16 եզրափակչում։ «Լուդոգորեցը» 7 միավորով զբաղեցրեց 3-րդ տեղն ու կխաղա Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակչում։ Խմբում առաջին տեղը զբաղեցրեց «Բետիսը»՝ վերջին տուրում 3։0 հաշվով հաղթելով ՀԻԿ-ին։ Իսպանական ակումբը կխաղա ԵԼ-ի 1/8 եզրափակչում։