Եվրոպա լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթեց «Ռեալ Սոսյեդադին»։ Հանդիպման միակ գոլը 17-րդ րոպեին խփեց Ալեխանդրո Գարնաչոն։
Թիմերը 15-ական միավոր հավաքեցին, բայց առաջին տեղում մնաց «Ռեալ Սոսյեդադը»։ Միմյանց միջև խաղերն ավարտվել էին 1։0 և 0։1 հաշիվներով։ Իսկ խփած և բաց թողած գոլերի ավելի լավ տարբերություն ունի իսպական ակումբը՝ (+8 ընդդեմ + 7)։ «Ռեալ Սոսյեդադը» դուրս եկավ ԵԼ-ի 1/8 եզրափակիչ։ «Մանչեսթեր Յունայթեդը» կխաղա ԵԼ-ի 1/16 եզրափակչում։
Խմբի մյուս խաղում «Շերիֆը» նվազագույն հաշվով հաղթեց «Օմոնիային» և կխաղա Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակչում։