ՉԼ խմբային փուլի վերջին տուրում «Պորտուն» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց «Ատլետիկոյին»:
Պորտուգալական թիմի կազմում գոլ խփեցին Տարեմին ու Էուաստաքուոն: Պաշտպան Մարչանոն խաղավերջում դարձավ ինքնագոլի հեղինակ:
Խմբի մյուս խաղում «Բայերը» Լևերկուզենում ոչ-ոքի խաղաց «Բրյուգեի» հետ:
Այսպիսով, խմբում առաջին տեղը գրավեց «Պորտուն»՝ 12 միավորով: «Բրյուգեն» 11 միավորով զբաղեցրեց 2-րդ տեղը: «Բայերն» ու «Ատլետիկոն» 5-ական միավորով ավարտեցին խմբային փուլը: Գերմանական թիմը գրավեց 3-րդ տեղը ու պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում: