«Արսենալի» դարպասապահ Աարոն Ռեմսդեյլը խոսել է Եվրոպա լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում ՊՍՎ-ից կրած պարտության (0:2) մասին։
«Չստացվեց խաղալ այնպես, ինչպես մենք սովորաբար խաղում ենք։ Առանց գնդակի մենք, հավանաբար, այնքան լավը չէինք, որքան մրցակիցը։ Մենք մեկ գոլ բաց թողեցինք, քանի որ ես սխալվեցի։ Եթե տանը հաղթենք վերջին խաղում, ապա կզբաղեցնենք առաջին տեղը, ուստի պատրաստվում ենք դա անել։ ՊՍՎ-ի դեմ խաղը պարզապես մի փոքրիկ բախում է ճանապարհին: Մենք կարող ենք սրանից դասեր քաղել և վերադառնալ ավելի ուժեղ »,- Ռեմսդեյլի խոսքն է մեջբերել ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
«Արսենալի» համար այս պարտությունն առաջինն էր խմբում։ Թիմն իրեն արդեն երաշխավորել է փլեյ-օֆֆի ուղեգիրը։ ՊՍՎ-ն վաստակել է 10 միավոր և վերջին տուրում կարող է շրջանցել «Զինագործներին», քանի որ նրանց բաժանում է ընդամենը 2 միավոր։