ՊՍՎ-ի գլխավոր մարզիչ Ռուդ վան Նիստելռոյը խոսել է Եվրոպա լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Արսենալի» նկատմամբ տարած հաղթանակի (2:0) մասին։
«Առաջին խաղակեսը հեշտ չէր, և ես տեսա, որ որոշ տղաների ուժերը սպառվում էին, քանի որ մենք ստիպված էինք շատ պայքարել գնդակի համար: Երկրորդ խաղակեսը շատ ավելի լավ ստացվեց։ Մենք ճնշում գործադրեցինք «Արսենալի» վրա, շատ ավելի վտանգավոր էինք և թույլ չտվեցինք մրցակցին շատ պահեր ստեղծել մեր դարպասին»,- Վան Նիստելռոյի խոսքն է մեջբերել ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
ՊՍՎ-ն վաստակել է 10 միավոր և խմբում 2-րդն է։ «Արսենալը» 12 միավորով առաջին տեղում է։