ՈւԵՖԱ-ն հրապարակել է Եվրոպա լիգայի շաբաթվա լավագույն խաղացողի կոչման հավակնորդներին՝ մրցաշարի խմբային փուլի հինգերորդ տուրի հանդիպումների արդյունքներով։
Հավակնորդների ցուցակում են «Ռենի» հարձակվող Ամին Գոուիրին, ԱԵԿ-ի կիսապաշտպան Օմրի Ալտմանը, ՊՍՎ-ի հարձակվող Լյուկ Դե Յոնգը և «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Ռոբերտ Նավարոն։
Գոուրին երկու անգամ գրավեց «Ֆեներբախչեի» դարպասը (3:3), Ալտմանը երկու գնդակ ուղարկեց Կիևի «Դինամոյի» դարպասը (3:3)։
Դե Յոնգը գոլ խփեց և գոլային փոխանցում կատարեց «Արսենալի» հետ խաղում (2:0), իսկ Նավարոն դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ «Օմոնիայի» հետ հանդիպման ժամանակ (2:0):