Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է ՀԻԿ-ի հետ խաղում իր թիմի հաջողությունը․ իտալական թիմը հաղթել է 2-1 հաշվով այդ խաղում։
«Ես գոհ եմ։ «Լուդոգորեցի» արդյունքը գիտեինք հանդիպումից առաջ։ Մենք հասկանում էինք, որ ամեն ինչ կորոշվի վերջին տուրում։ Մեր թիմում հպարտության զգացում կա։ Մենք միշտ ցանկանում ենք հաղթել։
Երկու խաղակես լավ ֆուտբոլ խաղացինք։ Վոլպատոն խաղադաշտ դուրս եկավ առաջին րոպեներից, Ֆատիկանտին նորամուտը նշեց թիմի կազմում։
Այսօր մենք կարիք զգացինք ներկայացնելու այն մարդկանց, ովքեր այստեղ են եկել Հռոմից՝ խնայելով յուրաքանչյուր եվրո՝ իրենց սիրելի խաղացողներին աջակցելու համար: Մենք ստիպված եղանք նրանց վերադարձնել այդ ամենը հաղթանակով»,- մեջբերում է մարզչին Football-Italia-ն: