«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է Եվրոպա լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի խաղում ՊՍՎ-ից կրած պարտությունը (0:2).
«Շատ հիասթափված ենք։ Մենք հեռու էինք մեր խաղամակարդակից և գիտենք, որ Եվրոպայում հաղթելը շատ դժվար է։
Ես տեսա, որ որոշ տղաների ուժերը սպառվում էին, քանի որ մենք ստիպված էինք շատ վազել գնդակի հետևից: Սա երկար հաղթական շարանի ավարտն է, և այժմ մենք պետք է վերակազմավորենք մեր խաղը»,- Արտետայի խոսքերն է մեջբերում BBC-ն:
Հավել ենք, որ «Արսենալն» ու ՊՍՎ-ն ժամանակից շուտ դուրս են եկել Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ։