«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է Եվրոպա լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի խաղում «Շերիֆի» նկատմամբ տարած հաղթանակը (3:0):
Այս խաղում պորտուգալացին դարձավ մեկ գոլի հեղինակ։
«Հիանալի թիմային աշխատանք և լավ հաղթանակ: Մենք մնում ենք միասին: Առա՜ջ, Յունայթեդ»,- գրել է Ռոնալդուն սոցցանցում:
Հաղթանակի շնորհիվ Էրիկ տեն Հագի թիմը երաշխավորեց խմբում առնվազն երկրորդ տեղը և մրցաշարի փլեյ-օֆֆ դուրս գալը։ Վերջին տուրում խմբի հաղթողին կորոշեն «Ռեալ Սոսյեդադն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»։