«Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչը մեկնաբանել է Կրիշտիանու Ռոնալդուի խաղը «Շերիֆի» դեմ խաղում (3-0)։
«Հիանալի էր տեսնել, թե ինչպես է Ռոնալդուն գոլ խփում: Նա հնարավորություններ ստեղծեց թիմի, իսկ թիմը հնարավորություններ ստեղծեց նրա համար:
Մենք գիտենք, որ Ռոնալդուն գիտի, թե ինչպես իրացնել հնարավորությունները: Նրան գոլ էր պետք: Իսկ հիմա վստահ եմ, որ գոլեր էլի կլինեն»,- մեջբերում է Էրիկ տեն Հագին BBC-ին։
Նշենք, որ այս հաղթանակի շնորհիվ ՄՅՈՒ-ն ձեռք բերեց ԵԼ-ի փլեյ-օֆֆի ուղեգիր։