Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Սլովակիայի մայրաքաղաքում մրցում է «Սլովանի» հետ:
Հանդիպման 64-րդ րոպեին «Սլովանի» դարպասապահը խախտեց կանոնները Դիոպի նկատմամբ, մրցավարը 11-մետրանոց նշանակեց տանտերերի դարպասին․ գնդակին մոտեցած Եվգենի Կոչուկը այն ուղարկեց ուղիղ ցանցի մեջ։