Մանչեսթերում կայացավ Եվրոպայի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի հանդիպումը, որում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 3-0 հաշվով հաղթեց «Շերիֆին»։
Մանկունիանցիների կազմում գոլերի հեղինակներ դարձան Դիոգո Դալոտը, Մարկուս Ռեշֆորդը և Կրիշտիանու Ռոնալդուն։
E-ի խմբի զուգահեռ կայացած խաղում «Ռեալ Սոսյեդադը» 2-0 հաշվով հաղթեց «Օմոնիային»:
Այս հաղթանակի շնորհիվ Էրիկ տեն Հագի թիմը երաշխավորեց խմբում առնվազն երկրորդ տեղը և մրցաշարի փլեյ-օֆֆ դուրս գալը։ Վերջին տուրում «Սոսյեդադն» ու «Յունայթեդը» կորոշեն խմբի հաղթողին։