Հռոմում ավարտվեց Եվրոպա լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի հանդիպումը, որում «Լացիոն» սեփական հարկի տակ 2։1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Միդտյուլանդի» նկատմամբ։
Դանիական թիմի կազմում միակ գոլը խփեց Գուստավ Իսակսենը։ Հռոմեացիների կազմում գոլի հեղինակ դարձան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը և Պեդրոն:
«Լացիոն» 8 միավորով ժամանակավորապես բարձրացավ F քառյակի առաջին հորիզոնական։ Դանիական թիմը 5 միավորով չորրորդն է: Այս խմբի «Շտուրմ»-«Ֆեյենորդ» հանդիպումը կմեկնարկի քիչ անց։
Եվրոպա լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի խաղում Բեռլինի «Յունիոնը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով առավելության հասավ «Բրագայի» նկատմամբ։ Միակ գոլը 68-րդ րոպեին խփեց Ռոբին Կնոհը։
D խմբի մյուս խաղում «Յունիոն Սեն-Ժիլը» հյուրընկալվելիս հաղթեց «Մալմոյին» (2-0)՝ կիսապաշտպաններ Թեդի Տեումայի և Ժան-Տիերի Լազարի գնդակների շնորհիվ: Բելգիական ակումբը վաստակեց 13 միավոր և 1-ին տեղից դուրս եկավ փլեյ-օֆֆ։
Մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Յունիոն» (9), երրորդը՝ «Բրագան» (7), չորրորդը՝ «Մալմոն» (0):