Եվրոպա լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի A խմբում «Արսենալը» հյուրընկալվել էր ՊՍՎ-ին և երկու անպատասխան գնդակ ընդունեց սեփական դարպասը։
Առաջին կեսում գոլեր չարձանագրվեցին։
Երկրորդ կեսում ավելի ուժեղ գտնվեցին տանտերերը։ 56-րդ րոպեին Լյուկ դե Յոնգի փոխանցումից հետո հանդիպման հաշիվը բացեց Վերմանը, իսկ 63-ին դե Յոնգը կրկնապատկեց այն։
Այս խաղից հետո «Արսենալը» 12 միավորով գլխավորում է խմբի մրցաշարային աղյուսակը, իսկ ՊՍՎ-ն 10 միավորով 2-րդն է։
Խմբի մյուս խաղում «Ցյուրիխը» տանը 2-1 հաշվով հաղթեց «Բուդո/Գլիմտին»։