Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Անխել Դի Մարիան բացառել է ձմռանը թուրինյան ակումբից հեռանալու հնարավորությունը։
«Ես սովոր չեմ բացատրություններ տալ, երբ կարդում եմ սուտը, բայց ժամանակն է դա անելու: Չգիտեմ, թե ով է ասել հունվարին իմ հեռանալու մասի։ Արգենտինա վերադառնալու մասին իմ հայտարարությունները վերջերս են արվել, բայց ես այս մասին խոսում եմ 2007 թվականից։ Սա չի նշանակում, որ ես հիմա ուզում եմ հեռանալ, չեմ պատրաստվում դա անել հունվարին։
Խնդրում եմ, դադարեցրեք նորություններ հորինել։ Ես երջանիկ եմ այս մեծ ակումբում, երջանիկ այս քաղաքում և իմ ամբողջ ուժը կտամ թիմին, երբ նորից առողջ լինեմ»,- գրել է ֆուտբոլիստը սոցցանցերում։
Անխել դի Մարիան «Յուվենտուս» է տեղափոխվել այս ամառ՝ ազատ գործակալի կարգավիճակով։ 34-ամյա արգենտինացին իտալական թիմի կազմում անցկացրել է 7 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: