Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Սլովանը» կհյուրընկալի Հայաստանի չեմպիոն «Փյունիկին»։ Բրատիսլավան ներկայացնող ակումբի վրացի պաշտպան Գուրամ Կաշիան խոսել է սպասվող հանդիպման մասին։
««Փյունիկն» ուժեղ մրցակից է։ Մենք այս թիմի հետ դժվարություններ ենք ունեցել նախորդ խաղում՝ հատկապես առաջին խաղակեսում։
Առաջին խաղից առաջ ասել էի, որ հեշտ հանդիպումներ չեն լինելու։ Դա ապացուցվեց»,- ասել է Կաշիան նախախաղային ասուլիսի ժամանակ։
«Սլովան» — «Փյունիկ» հանդիպումը կկայանա վաղը՝ հոկտեմբերի 27-ին, և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։