Իտալական «Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջանպիերո Գասպերինի խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Վալենսիայի» հետ հանդիպման մասին (4:1), տեղեկացնում է Football Italia-նը:
«Հրաշալի արդյունք է: Իհարկե կարող էինք առանց գնդակ բաց թողնելու հեռանալ խաղադաշտից, բայց` այսպես էլ վատ չէ:
Ամբողջ հանդիպումը անցավ մեր առավելությամբ: Վստահ եմ, որ նրանց դաշտում էլ գոլային պահեր կունենանք:
Մի բան հստակ է. չպետք է մտածել, որ 1/4 եզրափակչի ուղեգիրը մեր ձեռքում է»,- ասել է Գասպերինին:
Հիշեցնենք, որ պատասխան հանդիպումը կկայանա մարտի 10-ին` Վալենսիայում: