Եվրոպա լիգայի խմբային փուլի 2-րդ տուրից հետաձգված խաղում «Արսենալը» ընդունել էր ՊՍՎ-ին և նվազագույն հաշվով հաղթանակ տարավ։
Առաջին կեսն ավարտվեց առանց գոլերի։
Հանդիպման միակ գոլը խփվեց 71-րդ րոպեին․ լոնդոնցիների կազմում աչքի ընկավ Գրանիտ Ջական։
Այս խաղից հետո «Արսենալը» 12 միավորով գլխավորում է A խմբի մրցաշարային աղյուսակը, իսկ ՊՍՎ-ն 7 միավորով՝ 2-րդն է։ Այս հաղթանակի շնորհիվ Միկել Արտետայի թիմն ապահովեց փլեյ-օֆֆ փուլի ուղեգիրը։