Սլովակիայի առաջնության 14-րդ տուրում «Սլովանը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթեց «Միխայլովցեին»։
Հանդիպման միակ գոլը 65-րդ րոպեին խփեց Յուրայ Կուցկան։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը «Սլովանի» կազմում փոխարինման մտավ 62-րդ րոպեին։
«Սլովանը» 29 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։