Իտալիայի Ա Սերիայի 10-րդ տուրում «Ինտերը» Միլանում 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Սալերնիտանայի» դարպասը։
Միլանյան թիմի կազմում գոլի հեղինակ դարձան Լաուտարո Մարտինեսն ու Նիկոլո Բարելան:
Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը միլանյան թիմի մեկնարկային կազմում դուրս եկավ խաղադաշտ ու փոխարինվեց 72-րդ րոպեին:
Այս հաղթանակից հետո «Ինտերը» 18 միավորով 7-րդն է: