Դիեգո Սիմեոնեն խոսել է Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում «Ատլետիկի» դեմ տարած հաղթանակի մասին:
«Մենք խաղացինք առաջնության լավագույն թիմերից մեկի դեմ՝ դինամիկայի, արագության, հնարավորությունների քանակի, վերականգնման առումով: Մենք կարողացանք շրջել խաղն այնպես, որ մեզ ավելի լավ զգանք։
Երկրորդ խաղակեսում գոլ գրանցվեց, որը համապատասխանում էր որակյալ խաղի։ Մենք ուժ ունեինք, դա լավատեսություն էր ներշնչում։
Ինձ դուր եկավ, թե ինչպես խաղացինք «Բրյուգեի» դեմ»,- նշել է Սիմեոնեն: