Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրում, «Յուվենտուսը» հյուրընկալվելիս մրցել է «Տորինոյի» հետ և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել։
Թուրինցիները խաղի հաշիվը բացել են միայն 74-րդ րոպեին, երբ Դուշան Վլախովիչը գլխի հարվածով գրավել է տանտերերի դարպասը։
Այս խաղից հետո «Յուվենտուսը» 16 միավոր է վաստակել և Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականն է զբաղեցնում։ «Տորինոն» 11 միավորով նահանջել է 11-րդ հորիզոնական։