«Ուրարտուն» ավարտեց Կիպրոսում ընթացող ուսումնամարզական հավաքը, հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
Փետրվարի 6-ից 19-ը երևանյան ակումբը նախապատրաստվեց Այիա Նապա քաղաքում։ Թիմն այս ընթացքում ստուգողական 4 հանդիպում անցկացրեց․
08/02/2020. «Ուրարտու» — «Ուֆա»՝ 0-0 (տեսություն)
13/02/2020. «Ուրարտու» — «Սուդուվա»՝ 1-0 (տեսություն)
17/02/2020. «Ուրարտու» — «Չամ»՝ 1-0 (տեսություն)
18/02/2020. «Ուրարտու» — «Տեքստիլշիկ»՝ 1-2 (տեսություն)
Փետրվարի 19-ի երեկոյան «Ուրարտուն» Լառնակա-Աթենք-Երևան չվերթով կժամանի հայրենիք։ Մի քանի օր հանգստանալուց հետո «Ուրարտուի» ֆուտբոլիստները սեփական մարզաբազայում կսկսեն նախապատրաստվել առաջնության երկրորդ հատվածի մեկնարկին։
Հավելենք, որ տարվա առաջին պաշտոնական խաղն «Ուրարտուն» կանցկացնի մարտի 2-ին, մրցակիցը Վանաձորի «Լոռին» է։ Խաղը կկայանա «Ուրարտու» մարզադաշտում և կմեկնարկի 17։00-ին։