Եվրոպա լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի լավագույն խաղացող է ճանաչվել «Բրագայի» հարձակվող Վիկտոր Օլիվեյրան, որը հայտնի է Վիտինյա մականունով։ 22-ամյա պորտուգալացին ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում անցկացված քվեարկությունում առաջին տեղն է զբաղեցրել։
«Ունիոնի» դեմ խաղում Օլիվեյրան հեթ-տրիկի հեղինակ է դարձել և օգնել իր թիմին հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղալ՝ 3:3:
Շաբաթվա լավագույն խաղացողի մյուս հավակնորդներն էին Ջոյ Վերմանը, որը դուբլի հեղինակ էր դարձել ՊՍՎ-ի կազմում դուբլով, Ուիլյամ Բևինգը՝ դուբլ «Շտուրմի» կազմում և Օմոնիայի դարպասապահ Ֆրենսիս Ուզոհոն։ Վերջինս 11 սեյվ էր կատարել ՄՅՈՒ-ի հետ խաղում։