Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում», հայտնում է El Nacional-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 34-ամյա ֆրանսիացու համար նախընտրելի տարբերակը մադրիդյան ակումբի հետ պայմանագրի երկարաձգումն է։ Եթե մինչև մրցաշրջանի ավարտը Մադրիդի «Ռեալի» հետ նոր պայմանագիր չկնքվի, ապա Բենզեման պատրաստ կլինի բանակցել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։
Հարձակվողը «Ռեալ» է տեղափոխվել 2009 թվականին «Լիոնից»: Նրա ներկայիս պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերայի արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո:
Բենզեման այս մրցաշրջանում Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրել է 9 հանդիպում՝ խփելով 4 գոլ և կատարելով 1 գոլային փոխանցում բոլոր մրցաշարերում։