«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կիսվել է Եվրոպա լիգայի 2022/23 մրցաշրջանի փլեյ-օֆֆի վերաբերյալ իր կարծիքով։
Պորտուգալացի մասնագետի կարծիքով՝ մրցաշարի այս փուլը շատ ավելի բարդ է լինելու, այդ թվում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ դրան կմասնակցեն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի թոփ-ակումբներ։
«Ես «Բետիսին» տեսնում եմ որպես տիտղոսի հավակնորդ: Բայց ՉԼ-ից «շնաձկները» կգան Եվրոպա Լիգա և դժվար կլինի (ժպտում է):
Մենք ցանկանում ենք զբաղեցնել երկրորդ տեղը [խմբում], եթե երրորդ տեղը զբաղեցնենք, ապա կպաշտպանենք մեր տիտղոսը Կոնֆերենցիաների լիգայում»,- ասել է Մոուրինյուն «Բետիսի» դեմ խաղից հետո կայացած ասուլիսի ժամանկ։
Այս պահին Չեմպիոնների լիգայում իրենց խմբերում երրորդ տեղերը զբաղեցնում են՝ «Բարսելոնան», «Յուվենտուսը», «Այաքսը», «Ատլետիկոն», «Միլանը», «Սևիլիան»։