«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Եվրոպա լիգայի խմբային փուլի «Բետիսի» հետ (1:1) հանդիպումից հետո քննադատել է թիմի հարձակվող Տեմի Աբրահամին և Անդրեա Բելոտիին։ Երկու հարձակվողներն առաջին անգամ էին միաժամանակ դաշտ դուրս եկել մեկնարկային կազմում։ Երկրորդ խաղակեսում իտալացի հարձակվողը դարձել էր գոլի հեղինակ։
«Աղետ էր․․․ նրանք սարսափելի էին, պարզապես սարսափել էին առաջին խաղակեսում։ Նրանք չէին անում այն, ինչ ես խնդրել էի։ Ընդմիջումից հետո նրանք հանդերձարանից դուրս եկան կարմրած ականջներով, որովհետև ես շատ էին բղավել նրանց վրա։ Երկրորդ խաղակեսում իրավիճակը շտկեցինք և խոսքը միայն գոլի մասին չէ։
Այս խաղում մենք մեծ ճնշման տակ էինք։ Սա փլեյ-օֆֆին հավասար խաղ էր։ Եթե պարտվեինք, ապա դուրս կմնայինք պայքարից»,- Մոուրինյուի խոսքն է մեջբերել Football Italia-ն։