«Օմոնիայի» գլխավոր մարզիչ Նիլ Լենոնը մեկնաբանել է Եվրոպա լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդից» կրած պարտությունը (0:1)։
Մանչեսթերյան ակումբի կիսապաշտպան Սքոթ Մաքթոմինեյը հաղթական գոլը խփել է 90+3-րդ րոպեին։
«Գուցե սա կարող էր լինել ակումբի պատմության լավագույն արդյունքը: Մենք հերոսաբար պաշտպանվեցինք։ Իմ դարպասապահն ուղղակի անհավանական էր: Ես իսկապես հպարտ եմ թիմով, չնայած այս մակարդակում պետք է ավելի լավ վերահսկել գնդակը մրցակցի տուգանային հրապարակի դիմաց, քան մենք կարող էինք դա անել»,- Լենոնի խոսքն է մեջբերել ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
«Մանչեսթեր Յունայթեդը» E խմբում 9 միավորով երկրորդ տեղում է: «Օմոնիան» միավոր չունի և վերջին տեղում է։