«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մեկնաբանել է Եվրոպա լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի խաղում «Օմոնիայի» նկատմամբ տարած հաղթանակը (1:0).
«Ֆուտբոլի էությունը գոլերն են։ Մենք շատ պահեր ստեղծեցինք, բայց միայն մեկ անգամ գոլ խփեցինք: Դա բավական է հաղթելու համար, ուստի մենք գոհ ենք: Մենք հավատացինք մեր մարտավարության հաջողությանը, և այդ պատճառով վերջում գոլ խփեցինք»,- Տեն Հագի խոսքն է մեջբերել ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
«Մանչեսթեր Յունայթեդը» E խմբում 9 միավորով երկրորդ տեղում է: «Օմոնիան» միավոր չունի և վերջին տեղում է։