«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է Եվրոպա լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի խաղում «Բուդե Գլիմտի» նկատմամբ տարած հաղթանակի (1:0) մասին։
«Ես շատ ուրախ եմ, որ կարողացանք հաղթել մի թիմի, որը հաղթել է 14 հանդիպում անընդմեջ (տանը եվրոպական մրցաշարերում): Մենք այստեղ 15-րդն էինք և հաղթանակի հասանք: Անցած օրերին միայն այդ մասին էին խոսում։ Երկրորդ խաղակեսում կատարելագործվելու տեղ ունենք, դա գիտենք: Բայց նրանք արժանի են գովասանքի այն բանի համար, թե որքան ջանք գործադրեցին»,- Արտետայի խոսքն է մեջբել ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
«Արսենալը» 9 միավորով խմբի առաջատարն է, իսկ «Բուդե Գլիմտը» 4 միավորով 3-րդ տեղում է: