Եվրոպա լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի C խմբում «Բետիսը» ընդունել էր «Ռոմային»։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի․ թիմերը մեկական անգամ կարողացան գրավել միմյանց դարպասը։
34-րդ րոպեին տանտերերն առաջ անցան հաշվի մեջ։ Հռոմեացիներն այս գոլին կարողացան պատասխանել միայն երկրորդ կեսում․ 53-րդ րոպեին Բելոտին հավասարեցրեց հաշիվը։
Այս խաղից հետո «Բետիսն» 9 միավորով գլխավորում է խմբի մրցաշարային աղյուսակը, իսկ «Ռոման» 4 միավորով 3-րդն է։