Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում, ՊՍԺ-ի դեմ խաղում դուբլի հեղինակ է դարձել (2:1): Նա գրանցել էր այդ խաղում երկու ռեկորդներ։ Սակայն դա ամենը չէ․ ինչպես տեղեկացնում է Sky Sport Italia-ն երիտասարդ «վիկինգը» դրվագներից մեկում 60 մետր տարածությունը վազել է 6,64 վայրկյանում:
19-ամյա ֆուտբոլիստը շատ մոտ է եղել թեթև աթլետիկայի ռեկորդին, որը 60 մետր տարածությունում կազմում է 6,34 վայրկյան: Այն պատկանում է ամերկացի արագավազորդ Կրիստիան Կոուլմենին: