«Ռեդ Բուլի» ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը դարձել է Ֆորմուլա-1-ի չեմպիոն։ Նիդերլանդցի ավտոարշավորդը հաղթել է Ճապոնիայի Գրան-Պրիում՝ կարիերայում երկրորդ անգամ նվաճելով չեմպիոնական տիտղոսը, ընդ որում՝ անընդմեջ։
Մրցապայքարի հենց սկզբից այն դադարեցվել է «Ֆերարիի» ավտոարշավորդ Կառլոս Սայնսի ավտովթարի պատճռով։ Երկու ժամ անց այն վերսկսվել է։ Նախատեսված 53 շրջաններից ավտոարշավորդները հաղթահարել են միայն 28-ը։ F1-ի կանոնակարգում կա կետ այն մասին, որ եթե մրցապայքարը ավարտվել է մարտական ռեժիմում, ապա ոչ լիարժեք հեռավորության վերաբերյալ կետերն ուժի մեջ են։ Այդ իսկ պատճառով, թեև ոչ լիարժեք մրցատարածությանը, ավտոարշավորդները ամբողջական միավորներ են ստացել, ինչի արդյունքում Ֆերստապենն ապահովել է չեմպիոնական տիտղոսը։