«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է Եվրոպա լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի խաղում «Օմոնիայի» նկատմամբ տոնած կամային հաղթանակը (3:2).
Պորտուգալացին խաղացել է բոլոր 90 րոպեները և դարձել գոլային փոխանցման հեղինակ:
«Բրավո՜, տղաներ»,- գրել է Ռոնալդուն սոցցանցում։
«Մանչեսթեր Յունայթեդը» 6 միավորով խմբում երկրորդն է։ Հաջորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» կրկին կխաղա «Օմոնիայի» հետ։ Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 13-ին Մանչեսթերում։