Հինգշաբթի օրը՝ հոկտեմբերի 6-ին, կայացավ Եվրոպա լիգայի 3-րդ տուրի «Ռեն»-«Դինամո» Կիև հանդիպումը։
Հանդիպումն ավարտվել է ֆրանսիացիների հաղթանակով՝ 2։1 հաշվով։
Կիևյան թիմի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուի համար սա 250-րդ հանդիպումն էր եվրոպական մրցաշարերում։ Այսպիսով, ռումինացի մասնագետն այս ցուցանիշով զբաղեցրել է երկրորդ տեղը՝ հավասարվելով Արսեն Վենգերին։
Առաջատարը Ալեքս Ֆերգյուսոնն է, ով նման 269 հանդիպում ունի։ Լավագույն 5-յակում են նաև Կարլո Անչելոտին (230) և Ժոզե Մոուրինյուն (207):